Վերջերս Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ թուրք Բարբարոս Լեյլանին, որը նաև Շվեդիայում թուրքական համադրող կենտրոնի փոխնախագահն է, կոչ էր արել «սատկացնել հայ շներին»: «Եկել է թուրք ազգի համախմբման ժամանակը: Թուրքերն արթնացել են, և հայ շների վերջը եկել է: Մա՛հ հայ շներին: Մա՛հ: Մա՛հ: Մա՛հ»,- հայտարարել էր շվեդացի, բայց այդպես էլ երբեք քաղաքակիրթ չդարձած ոճրագործ թուրքը: Սա հարուցել էր Շվեդիայի ողջ պետական ապարատի զայրույթը, ինչից հետո Բարբարոսը հայտարարություն էր տարածել, պնդելով, որ տեղի ունեցածը պարզապես լեզվի սայթաքում է: Թուրքի ցինիկ հայտարարությանն անդրադարձել էր նաև երկրի վարչապետը` դատապարտելով այլատյացության սերմանումը: Ի դեպ, եթերում Բարբարոսը նաև լալահառաչ ներողություն է հայցել, բայց հայ համայնքը որոշել է հետ չվերցնել քրեական գործ հարուցելու ոստիկանության հայցը:
Շվեդիայի կառավարությունը, հավատարիմ իր սկզբունքներին, նաև Բարբարոսի մերձավոր շրջապատի հանդեպ է անողոք գտնվել: Այսօր շվեդական ԶԼՄ-ները նաև տեղեկություն տարածեցին, որ աշխատանքից ազատվել է ազգությամբ թուրք նախարար Մեհմեդ Կապլան: Ի դեպ, ուշագրավ մի հանգամանք ևս. Կապլան, ըստ տեղի լրատվամիջոցների, կապ է ունեցել նեոֆաշիստական կազմակերպության` «Գորշ գայլերի» հետ: Որպես աշխատանքից հեռացման պատճառ նշվում է Կապլանի այն հայտարարությունը, որ «Իսրայելը պաղեստինցիներին վերաբերվում է այնպես, ինչպես նացիստական Գերմանիան հրեաներին էր վերաբերվում»:
Նրա կապը «Գորշ գայլերի» հետ ապացուցվում է նաև լրատվամիջոցներում հայտնված լուսանկարներով, որտեղ այս կազմակերպության ղեկավարը, Կապլան և Բարբարոսը միասին են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ